Գործք Առաքելոց 21:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ օրերից հետո պատրաստված Երուսաղեմ ելանք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրերից հետո պատրաստվեցինք ու Երուսաղեմ բարձրացանք։ |
Երբ սա կատարվեց, Պողոսը մտադրվեց գնալ Երուսաղեմ՝ Մակեդոնիայով և Աքայիայով անցնելով։ Նա ասում էր. «Իմ այնտեղ գնալուց հետո ես պետք է Հռոմն էլ տեսնեմ»։
Եվ ութ կամ տասն օրից ոչ ավելի այնտեղ մնալով՝ Կեսարիա իջավ։ Հաջորդ օրն ատյան նստեց ու հրամայեց Պողոսին բերել։
Բայց Փեստոսը, ցանկանալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ բաների համար իմ առաջ այնտեղ դատվել»։