Գործք Առաքելոց 2:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում, և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա. արյուն, կրակ ու ծխի սյուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զարմանահրաշ գործեր պիտի ցույց տամ վերը՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա՝ արյուն և հուր և ծխի մրրիկ։ |
Արեգակը պիտի փոխակերպվի խավարի, և լուսինը՝ արյան, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով.