Գործք Առաքելոց 19:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ասիայի իշխանավորներից ոմանք, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին ու աղաչեցին, որ չգնա թատրոն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասիացի իշխանավորներից ոմանք էլ, որ նրա բարեկամներն էին, նրա մոտ մարդ ուղարկեցին և աղաչեցին, որ թատրոնում չերևա։ |
Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։
Եվ շրջեցին Փռյուգիայում ու գաղատացիների երկրում՝ արգելվելով Սուրբ Հոգուց, որ Ասիայում Աստծու խոսքը չքարոզեն։
Դա տևեց երկու տարի, մինչև որ Ասիայի բոլոր բնակիչները՝ և՛ հրեաները, և՛ հեթանոսները, լսեցին Տիրոջ խոսքը։
Ողջ քաղաքը խռովությամբ լցվեց. բոլորը միասին խուժեցին թատրոն՝ քարշ տալով Պողոսի ուղեկիցներ Գայիոս և Արիստարքոս Մակեդոնացիներին։
Իսկ ուրիշներն այլ բան էին աղաղակում, որովհետև ժողովը շփոթության մեջ էր. նրանցից շատերը նույնիսկ չգիտեին, թե ինչի՛ համար են հավաքվել։