Գործք Առաքելոց 19:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, հավաքելով նրանց և այս արհեստի մասնագետներին, ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր բարօրությունը կախված է այս գործից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովելով նրանց և նույն արհեստի մասնագետներին՝ ասաց. «Ո՛վ մարդիկ, դուք ինքներդ գիտեք, որ մեր շահն այս գործից է, |
Եվ երբ նրա տերերը տեսան, որ իրենց եկամտի հույսը կտրվեց, Պողոսին ու Շիղային բռնելով՝ քարշ տվեցին հրապարակ՝ իշխանների առաջ։
Դեմետրիոս անունով մի արծաթագործ Արտեմիսի տաճարի արծաթյա մանրակերտներն էր պատրաստում և վարպետներին ոչ քիչ շահ բերում։
Տեսնում եք ու լսում, որ այս Պողոսը ոչ միայն եփեսացիներից, այլև գրեթե ամբողջ Ասիայից բազում ժողովրդի համոզելով դարձի է բերել՝ ասելով, որ դրանք ձեռագործներ են, ոչ աստվածներ։
Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։
Որովհետև նրա պոռնկության թունդ գինուց խմեցին բոլոր ազգերը, և երկրի թագավորները նրա հետ պոռնկացան, ու երկրի վաճառականները նրա զեխության զորությունից հարստացան»։