Գործք Առաքելոց 16:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց ավանդում էին պահել այն հրամանները, որոնք պատվիրել էին Երուսաղեմում գտնվող առաքյալներն ու երեցները։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ անցնում էին քաղաքներով, նրանց հանձնարարում էին պահել Երուսաղեմում գտնվող առաքյալների և երեցների կողմից պատվիրված հրամանները։ |
Երբ Պողոսն ու Բառնաբասը նրանց հետ բավական հակառակություն ու վեճ ունեցան, որոշեցին, որ Պողոսն ու Բառնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար բարձրանան Երուսաղեմ՝ առաքյալների և երեցների մոտ։
Երբ Երուսաղեմ հասան, ընդունվեցին եկեղեցու, առաքյալների և երեցների կողմից ու պատմեցին, թե Աստված ինչե՛ր արեց իրենց հետ։