Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 16:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ բանտապետը, արթնանալով, բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել, որովհետև կարծում էր, թե բանտարկյալները փախել են։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ բանտապետն արթնացավ և բանտի դռները բացված տեսավ, սուրը քաշեց և ուզում էր ինքն իրեն սպանել՝ կարծելով, թե բանտարկյալները փախել են։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 16:27
9 Խաչաձեւ Հղումներ  

Աքիտոփելը տեսավ, որ իր խորհուրդը չկատարվեց, համետեց էշը, վեր կացավ ու գնաց իր տուն՝ իր քաղաքը, իր տան համար կարգադրություններ արեց և խեղդեց իրեն ու մեռավ և թաղվեց իր հոր գերեզմանում։


Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ


Եվ նա արծաթը տաճարի մեջ նետեց ու հեռացավ։ Ապա գնաց և իրեն կախեց։


Երբ Հերովդեսը նրան փնտրեց ու չգտավ, պահակներին քննելուց հետո հրամայեց սպանել։ Պետրոսը Հրեաստանից իջավ Կեսարիա ու այնտեղ էր մնում։


Բայց Պողոսը բարձրաձայն կանչեց և ասաց. «Դու քեզ չվնասե՛ս, որովհետև մենք բոլորս այստեղ ենք»։


Բանտապետն այս խոսքերը հայտնեց Պողոսին. «Զորապետները մարդ են ուղարկել, որ ազատ արձակվեք։ Արդ դո՛ւրս եկեք և գնացե՛ք խաղաղությամբ»։


Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։