Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։
Գործք Առաքելոց 14:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, որովհետև նա էր խոսքի առաջնորդը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ նա էր խոսքն առաջնորդողը։ |
Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։
Իսկ Դիոսի քուրմը, որի տաճարը քաղաքից դուրս էր, ցուլեր և պսակներ բերելով քաղաքի դռների մոտ, ցանկանում էր բազմության հետ զոհ մատուցել։
Քաղաքի ատենադպիրը ամբոխին հանդարտեցնելուց հետո ասաց. «Եփեսացինե՛ր, ո՞վ է այն մարդը, որ չգիտի՝ Եփեսոսը քաղաքն է Արտեմիս մեծ աստվածուհու տաճարի և երկնքից ընկած նրա կուռքի։