Գործք Առաքելոց 14:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ժողովրդի բազմությունը, տեսնելով Պողոսի արածը, իր ձայնը բարձրացրեց և լիկայոներեն ասաց. «Մարդկանց կերպարանքով աստվածներ իջան մեզ մոտ»։ |
Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։
Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։