Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գործք Առաքելոց 12:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բառնաբասն ու Սողոսը ծառայությունը կատարելուց հետո վերադարձան Երուսաղեմ՝ իրենց հետ վերցնելով նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ ընթացքում Բառնաբասն ու Սողոսն իրենց գործը կատարելուց հետո Երուսաղեմից վերադարձան Անտիոք։ Իրենց հետ վերցրել էին նաև Հովհաննեսին, որ Մարկոս էր կոչվում։

Տես գլուխը



Գործք Առաքելոց 12:25
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ սթափվելով՝ եկավ «Մարկոս» կոչված Հովհաննեսի մոր՝ Մարիամի տուն, որտեղ շատերը հավաքվել և աղոթում էին։


Իսկ Պողոսն ու Բառնաբասը Անտիոքում էին մնում և ուրիշ շատերի հետ Տիրոջ խոսքն էին ուսուցանում ու քարոզում։


Բառնաբասը ցանկանում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ վերցնել։


Եվ Հովսեփը, որ առաքյալների կողմից Բառնաբաս կոչվեց (որ «Մխիթարության որդի» է թարգմանվում), ծնունդով կիպրացի մի ղևտացի էր։


Ձեզ ողջունում են Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, և Բառնաբասի եղբորորդի Մարկոսը, որի համար պատվեր ստացաք, որ եթե ձեզ մոտ գա, նրան ընդունեք,


Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։


իմ գործակիցներ Մարկոսը, Արիստարքոսը, Դեմասը, Ղուկասը։


Ձեզ ողջունում են Բաբելոնում գտնվող ընտրյալ եկեղեցին և իմ որդի Մարկոսը։