Գործք Առաքելոց 1:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ Սաղմոսների գրքում գրված է. "Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի" (Սաղ. 69.25), և "Թող նրա առաքելությունն ուրիշն առնի" (Սաղ. 109.8)։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանզի Սաղմոսների գրքում գրված է. «Թող նրա տունն ավերակ դառնա, և ոչ ոք թող այնտեղ չբնակվի» (Սաղ. 68(69).26), և դարձյալ՝ «Թող նրա առաքելությունն ուրիշն առնի» (Սաղ. 108(109).8)։ |
քանի որ Դավիթն ինքը Սաղմոսների գրքում ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կո՛ղմը նստիր,
Եվ նրանց ասաց. «Սրանք են այն խոսքերը, որ խոսեցի ձեզ հետ, քանի դեռ ձեզ հետ էի, թե պետք է կատարվեն Մովսեսի օրենքում, մարգարեների գրքերում ու սաղմոսներում իմ մասին բոլոր գրվածները»։
«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար գրվածը, որ Սուրբ Հոգին Դավթի բերանով նախապես ասել էր Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ։
քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։