Գաղատացիներին 4:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև գրված է, որ Աբրահամը երկու որդիներ ուներ. մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արդարև գրված է, որ Աբրահամը երկու որդի ուներ, մեկը՝ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ |
Եվ ասաց Աբրահամին. «Դո՛ւրս արա այս աղախնին և իր որդուն, որովհետև այս աղախնի որդին իմ որդի Իսահակի հետ ժառանգ չպետք է լինի»։
Բայց նա, որ աղախնից էր, ըստ մարմնի էր ծնված՝ բնական ճանապարհով, իսկ նա, որ ազատ կնոջից էր, խոստման համաձայն էր ծնվել։
Սակայն Գիրքն ի՞նչ է ասում. «Դո՛ւրս հանիր աղախնին և նրա որդուն, որովհետև աղախնի որդին ազատի որդու հետ ժառանգություն չպիտի ստանա» (Ծնն. 21.10)։