Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։
Գաղատացիներին 3:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուրեմն օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է։ Քա՜վ լիցի։ Որովհետև եթե օրենք տրված լիներ, որ կարողանար կյանք տալ, ապա արդարությունը հիրավի օրենքից կլիներ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։ |
Կգա և այն մշակներին կորստյան կմատնի, այգին էլ ուրիշներին կտա»։ Լսողներն ասացին. «Քա՛վ լիցի»։
Քա՛վ լիցի։ Արդ թող Աստված ճշմարիտ լինի, իսկ ամեն մարդ՝ սուտ, ինչպես որ գրված է. «Որպեսզի արդար ճանաչվես քո խոսքերում և հաղթես, երբ դատում են քեզ» (հմմտ. Սաղ. 51.4բ)։
Արդ եթե մահվան ծառայությունը՝ փորագրված քարերի վրա, այնպիսի փառքով տրվեց, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել նրա երեսի փառքի պատճառով, որ անցողիկ էր,
Իսկ եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի՞ սպասավոր է։ Քա՜վ լիցի։
Որովհետև ես օրենքի միջոցով մեռա օրենքի համար, որպեսզի Աստծու համար ապրեմ։ Ես Քրիստոսի հետ խաչվեցի։
Ես չեմ անտեսում Աստծու շնորհը, քանզի եթե արդարությունը օրենքի միջոցով է գալիս, ուրեմն Քրիստոսը զուր տեղը մեռավ։
Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։
Հավատով Նոյը, դեռևս անտեսանելի բաների մասին տեղեկանալով, երկյուղելով, իր տան փրկության համար շինեց տապանը, որով դատապարտեց աշխարհը և ժառանգորդ դարձավ հավատով արդարության։
որովհետև օրենքը կատարյալ ոչինչ չի արել, փոխարենը լավագույն հույսը ներթափանցեց, որով մոտենում ենք Աստծուն։