Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։
Գաղատացիներին 1:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնուհետև երեք տարի հետո Երուսաղեմ ելա՝ Պետրոսին տեսնելու. տասնհինգ օր նրա մոտ եղա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա՝ երեք տարի հետո, բարձրացա Երուսաղեմ՝ տեսնելու Պետրոսին, և տասնհինգ օր նրա մոտ մնացի։ |
Եվ նրան տարավ Հիսուսի մոտ։ Հիսուսը նրան նայեց ու ասաց. «Դու Սիմոնն ես՝ Հովնանի որդին, դու պիտի կոչվես Կեփաս (որ "Պետրոս" է նշանակում)»։
Բայց երբ տեսա, որ Ավետարանի ճշմարտության համեմատ ուղիղ չեն ընթանում, բոլորի առաջ Կեփասին ասացի. «Եթե դու, հրեա լինելով, հեթանոսի պես ես վարվում և ոչ թե հրեայի, էլ ինչո՞ւ ես հեթանոսներին ստիպում, որ հրեայի պես վարվեն»։
Այլ ընդհակառակը, երբ տեսան, որ անթլփատներին ավետարանելն ինձ է վստահված, ինչպես Պետրոսին՝ թլփատվածներին
և երբ իմացան ինձ տրված շնորհի մասին, Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որոնք եկեղեցու սյուներ էին համարվում, ինձ ու Բառնաբասին ձեռք մեկնեցին ի նշան հավանության մեր՝ հեթանոսների մեջ լինելու, իսկ իրենք՝ թլփատվածների.