Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։
Գաղատացիներին 1:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տեղեկացնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, այն Ավետարանը, որ իմ կողմից քարոզվեց, մարդուց չէ, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, որ իմ կողմից քարոզված Ավետարանը մարդու ձեռքի գործ չէ, |
Այդպես է լինելու այն օրը, երբ Աստված դատի մարդկանց գաղտնի գործերն ըստ իմ Ավետարանի, Հիսուս Քրիստոսի միջոցով։
Ես Տիրոջից եմ ստացել այն, ինչ ձեզ եմ ավանդել. Տեր Հիսուսն այն գիշեր, երբ մատնվեց, հացը վերցրեց
Պողոսը՝ առաքյալ ոչ թե մարդկանցից և ոչ էլ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի ու Հայր Աստծու կողմից, որ մեռելներից հարություն տվեց նրան,
Զարմանում եմ, թե ինչպես եք այդպես արագ հեռանում նրանից, ով ձեզ Քրիստոսի շնորհի մեջ կանչեց, և դեպի ուրիշ ավետարան դառնում։