Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Այս ի՜նչ քաղաքներ են, որ տվել ես ինձ, եղբա՛յր իմ», և նրանց անունը դրեց Քաբող երկիր, ինչպես կոչվում են մինչև այսօր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց. «Եղբա՛յր, դու այս ի՞նչ քաղաքներ ես ինձ նվիրել»։ Եվ նա դրանց անունը Սահմաններ [𝕸 Կավուլ] դրեց։ Դրանք մինչև այսօր էլ այդպես են կոչվում։ |
Եվ Քիրամը ելավ Տյուրոսից Սողոմոնի իրեն տված քաղաքները տեսնելու, բայց դրանք հաճելի չերևացին իր աչքին։
Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։
և արևելյան կողմից դառնում է դեպի Բեթդագոն, հյուսիսային կողմից հասնում է Զաբուղոնին Հեփթայելի ձորում, Բեթամեկին ու Նեիելին և ձախ կողմից դուրս է գալիս Քաբող,