Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա տունը շինեց ու ավարտեց այն և ձեղունը ծածկեց եղևնափայտի տախտակամածով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տաճարը կառուցեց-վերջացրեց, այն ծածկեց եղևնափայտյա քանդակազարդ գերաններով ու տախտակներով։ |
Եվ ամբողջ տան շուրջը հինգ կանգուն բարձրությամբ կառույց շինեց և տան հետ միացրեց եղևնափայտով։
Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։
Միջին կարգի խուցերի դուռը տան աջ կողմն էր. այդտեղից ոլորապտույտ սանդուղքով բարձրանում էին միջին կարգը, իսկ միջինից՝ երրորդը։
Այսպես կատարվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոն թագավորն արեց Տիրոջ տան համար. և Սողոմոնը տարավ իր հայր Դավթի նվիրած արծաթը, ոսկին ու անոթները և դրեց Տիրոջ տան գանձարանում։
Եվ Սողոմոնը տարին երեք անգամ ողջակեզներ ու խաղաղության զոհեր էր մատուցում Տիրոջ համար շինած զոհասեղանի վրա և խունկ էր ծխում Տիրոջ առջև եղած սեղանի վրա. և տաճարը լավ վիճակի մեջ պահեց։
Գավիթը կանգնեցրեց վրանի ու զոհասեղանի շուրջը և վարագույրը կախեց գավթի մուտքին։ Այսպիսով Մովսեսն ավարտեց ամբողջ գործը։