Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պատերազմը սաստկացավ այդ օրը, և թագավորը մնաց իր կառքի մեջ, ասորիների դեմ և իրիկունը մեռավ, և վերքից արյունը հոսում էր կառքի մեջ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն այդ օրը պատերազմը սաստկացավ, և արքան այգաբացից մինչև երեկո մնաց իր մարտակառքում, ասորիների դեմ։ Արյունը հոսում էր վերքից ու լցվում մարտակառքի մեջ։ Երբ երեկո եղավ, նա մեռավ։ |
Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։
Եվ Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ ետ դարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել». ասաց նաև. «Լսե՛ք բոլորդ, ո՛վ ժողովուրդ»։
Բայց մի մարդ պատահաբար քաշեց իր աղեղը և զարկեց Իսրայելի թագավորին՝ նրա զրահի օղակների միջով. և թագավորն ասաց իր կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվեցի»։
Եվ երբ արեգակը մայր էր մտնում, մունետիկը ման էր գալիս բանակի մեջ՝ ասելով. «Ամեն մարդ՝ իր քաղաքը և ամեն մարդ՝ իր երկիրը»։
Հեուն ամուր քաշեց աղեղը և զարկեց Հովրամին նրա ուսերի մեջտեղից. նետն անցավ նրա սրտի միջով, և նա կծկվելով ընկավ իր կառքի մեջ։