Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:46 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը հրամայեց Հովիադայի որդի Բանեային, և նա գնաց ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ Եվ թագավորությունը հաստատվեց Սողոմոնի ձեռքին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Սողոմոն արքան հրաման տվեց Հովիդայեի որդի Բանեային, որը եկավ ու սպանեց Սեմեիին, և նա մեռավ։ |
Եվ Սողոմոն թագավորն ուղարկեց Հովիադայի որդի Բանեային, որը հարվածեց նրան, և Ադոնիան մեռավ։
Դավթի որդի Սողոմոնը հզորացավ իր թագավորության մեջ. նրա Տեր Աստվածը նրա հետ էր և նրան շատ բարձրացրեց։