Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:42 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և ասաց նրան. «Չէ՞ որ քեզ երդվել տվեցի Տիրոջ անունով ու վկայեցի քեզ ասելով, թե՝ “Այն օրը, որ դուրս եկար և այս կամ այն կողմ գնացիր, իմացի՛ր, որ անպայման պիտի մեռնես”, և դու ինձ ասացիր. “Բարի է այդ խոսքը, որ լսեցի”։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան մարդ ուղարկեց, կանչեց Սեմեիին և նրան ասաց. «Չէ՞ որ քեզ երդվեցրի Տիրոջ անունով ու վկայություն տվեցի՝ ասելով՝ “Այն օրը, որ ելնես Երուսաղեմից ու գնաս աջ կամ ձախ, լա՛վ իմացիր, որ կմեռնես”, իսկ դու ասացիր ինձ՝ “Բարի են խոսքերդ, որ լսեցի”։ |
Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում,
Հայրն իր ծառաներին ասաց. "Իսկույն բերե՛ք լավագույն պատմուճանը ու հագցրե՛ք նրան, մատին մատանի՛ դրեք և ոտքերին՝ կոշիկներ։
Եվ նրան ասաց. "Քո բերանով եմ քեզ դատելու, չա՛ր ծառա։ Գիտեիր, որ ես խիստ մարդ եմ, վերցնում եմ, ինչ որ չեմ դրել, հնձում եմ, ինչ որ չեմ ցանել.