Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այս լուրը հասավ Հովաբին, ու թեև նա հետևել էր Ադոնիային, իսկ Աբիսողոմին չէր հետևել, բայց Հովաբը փախավ Տիրոջ վրանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լուրը հասավ Հովաբին, որը Ադոնիայի համակիրն էր և չէր հետևել Սողոմոնին։ Հովաբը փախավ մտավ Տիրոջ խորանը և բռնեց զոհասեղանի եղջյուրներից։ |
Աբիսողոմը Հովաբի փոխարեն զորքի հրամանատար դրեց Ամեսայիին։ Ամեսային իսրայելացի մի մարդու որդի էր, որի անունը Հոթոր էր, և որը կնության էր առել Հովաբի մայր և Շարուհեայի քույր Նաասի աղջիկ Աբիգեային։
Դավիթը զորքի մեկ երրորդ մասն ուղարկեց Հովաբի հրամանատարությամբ, մեկ երրորդ մասը՝ Հովաբի եղբայր Շարուհեայի որդի Աբեսսայի հրամանատարությամբ և մեկ երրորդ մասն էլ՝ գեթացի Եթթիի հրամանատարությամբ։ Եվ թագավորն ասաց զորքին. «Ես էլ պետք է դուրս գամ ձեզ հետ»։
Սակայն Ադոնիան վախենում էր Սողոմոնից, ուստի վեր կացավ, գնաց ու բռնեց զոհասեղանի եղջյուրներից։
Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։
Բայց եթե մեկն իր հարևանի դեմ ոխ ունենա և նենգությամբ սպանի նրան, դու նույնիսկ իմ զոհասեղանից վերցրո՛ւ նրան, որ մեռնի։
Դրա չորս անկյունների վրա եղջյուրներ կանես այնպես, որ եղջյուրներն իրենից լինեն։ Այն կպատես պղնձով։
Իմն է վրեժխնդրությունն ու հատուցումը. Նրանց ոտքը կերերա ժամանակին, Որովհետև մոտ է նրանց կորստյան օրը, Եվ շուտով կգա նրանց համար պատրաստվածը։