Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:14 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Սափորի մեջ ալյուրը չպիտի վերջանա, և յուղը չպիտի պակասի կճուճից մինչև այն օրը, որ Տերն անձրև տա երկրի երեսին”»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ալյուրը չի պակասելու սափորում, և կուժի յուղը չի նվազելու մինչև այն օրը, երբ Տերն անձրև կտեղացնի երկրի վրա”»։ |
Եվ Եղիան ասաց նրան. «Մի՛ վախենա, գնա՛ և արա՛ ասածիդ պես, միայն թե առաջ ինձ համար մի փոքրիկ շո՛թ շինիր նրանից և բե՛ր ինձ համար, հետո կպատրաստես քեզ ու քո որդու համար։
Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։
Եղիսեն ասաց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը. այսպես է ասում Տերը. “Վաղն այս ժամանակ Սամարիայի դռանը մեկ գրիվ շարմաղ ալյուրը՝ մեկ սիկղ, և երկու գրիվ գարին մեկ սիկղ կլինի”»։
Հեուն վեր կացավ, տուն մտավ, և նա յուղը թափեց նրա գլխին ու ասաց նրան. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Ես քեզ թագավոր օծեցի Տիրոջ ժողովրդի՝ Իսրայելի վրա։
նրա մոտ եկավ մի կին, որն իր հետ ուներ ալաբաստրե մի շիշ թանկագին յուղ։ Երբ Հիսուսը սեղան էր նստել, նա այն նրա գլխին թափեց։