Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիուն գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավորեց իր որդի Ասան։ |
Եվ Ռոբովամը ննջեց իր հայրերի հետ ու թաղվեց իր հայրերի հետ Դավթի քաղաքում. նրա մայրն ամմոնացի էր, անունը՝ Նաանա. նրա փոխարեն թագավորեց իր Աբիամ որդին։
Աբիան ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում։ Նրա փոխարեն թագավոր եղավ նրա որդի Ասան։ Նրա օրոք երկիրը տասը տարի հանգիստ մնաց։