Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա քառասունմեկ տարի իշխեց Երուսաղեմում։ Նրա մայրը Աբեսաղոմի դուստր Մաաքան էր։

Տես գլուխը



Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։


Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։


Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։


Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։


Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։


Նա երեք տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Միքայիա՝ դուստրը գաբաացի Ուրիելի։ Պատերազմ կար Աբիայի և Հերոբովամի միջև։