Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ ու քեզ հետ գալ և այստեղ հաց չեմ ուտի և ջուր չեմ խմի քեզ հետ, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա ասաց. «Չեմ կարող քեզ հետ վերադառնալ և քեզ մոտ գալ, հաց ուտել ու ջուր խմել այնտեղ, |
Բաղաամը, առավոտյան վեր կենալով, ասաց Բաղակի իշխաններին. «Գնացե՛ք ձեր երկիրը, որովհետև Տերն արգելում է ինձ, որ գնամ ձեզ հետ»։
Այժմ աղաչում եմ, այս գիշեր դուք այստե՛ղ մնացեք, որպեսզի իմանամ, թե Տերն ուրիշ ի՛նչ կասի ինձ»։
Եվ նա դարձավ Պետրոսին ու ասաց. «Հետև՛ս գնա, սատանա՛, դու ինձ համար գայթակղություն ես, որովհետև դու խորհում ես ոչ թե այնպես, ինչպես Աստված է կամենում, այլ այնպես, ինչպես մարդիկ»։
Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Հեռո՛ւ գնա, սատանա՛, որովհետև գրված է. "Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես ու միայն նրան կպաշտես" (Բ Օր. 6.13)»։
Եթե մեկը ձեզ մոտ գա և այս վարդապետության կրողը չլինի, նրան տուն մի՛ ընդունեք ու մի՛ ողջունեք,