Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը Երուսաղեմում արծաթը քարի պես հասարակ բան դարձրեց և եղևնափայտն էլ դարձրեց դաշտի մոլաթզենիների նման շատ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։ |
Քեզ տալիս եմ նաև այն, ինչ դու չես խնդրել՝ թե՛ հարստություն, թե՛ փառք, այնպես որ քո կյանքի բոլոր օրերում քեզ նմանը չի լինելու թագավորների մեջ։
հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը,
Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի մոլաթզենու չափ շատացրեց։
Եվ Տյուրոսն իր համար ամրոց կառուցեց և արծաթը դիզեց հողի պես ու մաքուր ոսկին՝ փողոցների ցեխի պես։
Առաջ վազելով՝ մի ժանտաթզենու վրա բարձրացավ, որպեսզի նրան տեսնի, որովհետև այդտեղով էր անցնելու։
Նաև իր կանանց չշատացնի, որպեսզի իր սիրտը չխոտորվի, և իր համար շատ արծաթ ու ոսկի չկուտակի։