Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երեք հարյուր ասպար՝ կռածո ոսկուց. յուրաքանչյուր ասպարի համար երեք մնաս ոսկի ծախսվեց. և թագավորը դրանք դրեց «Լիբանանի անտառի տանը»։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ և երեք հարյուր զենք՝ կռածո ոսկուց՝ երեք մնաս ոսկի ծախսելով ամեն մի զենքի վրա։ Արքան դրանք զետեղեց Լիբանանի անտառ կոչված տանը։ |
Վերցրեց Տիրոջ տան գանձերը և թագավորի տան գանձերը, բոլորը վերցրեց, վերցրեց նաև բոլոր ոսկե վահանները, որ շինել էր Սողոմոնը։
Շինեց նաև «Լիբանանի անտառի տունը». երկարությունը՝ հարյուր կանգուն, լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն, շինված էր չորս շարք սյուների վրա, որոնց վրա կային եղևնափայտե գերաններ։
Եգիպտոսի Սիսակ թագավորը հարձակվեց Երուսաղեմի վրա և առավ Տիրոջ տան գանձերն ու թագավորի տան գանձերը. առավ ամեն ինչ։ Նա առավ նաև Սողոմոնի պատրաստած ոսկե ասպարները։