Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։
Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 1:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բերսաբեն գնաց թագավորի մոտ՝ նրա սենյակը. թագավորը շատ էր ծեր, և սունամացի Աբիսակը ծառայում էր թագավորին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բերսաբեեն մտավ սենյակ, արքայի մոտ։ Արքան շատ էր ծերացել, և սոմնացի Աբիսակն սպասարկում էր արքային։ |
Դավիթ թագավորը ծերացել էր, տարիքն առել էր, և նրան ծածկում էին ծածկոցներով, բայց նա չէր տաքանում։
Եվ երբ դու այնտեղ թագավորի հետ դեռևս խոսելիս կլինես, ես ներս կմտնեմ ու կհաստատեմ քո խոսքը»։
Եվ մի գեղեցիկ աղջիկ փնտրեցին Իսրայելի ամբողջ սահմաններում և գտան սունամացի Աբիսակին ու նրան բերեցին թագավորի մոտ։