Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։
Բ ՕՐԵՆՔ 4:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձեր աչքերը տեսան, ինչ որ Տերն արեց Բելփեգորին, որովհետև ձեր Տեր Աստվածը ձեր միջից վերացրեց այն բոլոր մարդկանց, որոնք հետևում էին Բելփեգորին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին, |
Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։
Իսրայելին գտա, ինչպես խաղողն անապատում. թզենու կանխահաս՝ առաջին պտուղների պես տեսա ձեր հայրերին։ Սակայն երբ նրանք եկան Բաալփեգոր և իրենց նվիրաբերեցին ամոթալի կուռքին, պիղծ եղան իրենց սիրած բանի պես։
Սրանց մեջ չկար իսրայելացիներից ոչ մի մարդ այն հաշվառվածներից, որոնց Մովսեսն ու Ահարոն քահանան հաշվառեցին Սինայի անապատում.
Չէ՞ որ նրանք, Բաղաամի խոսքով, պատճառ եղան, որ Իսրայելի որդիները Փոգորի գործում մեղանչեն Տիրոջ դեմ, և այդ հարվածն իջավ Տիրոջ ժողովրդի վրա։
Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։