Բ ՕՐԵՆՔ 33:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը տվեց մեզ օրենքը, Որը Հակոբի ժողովրդի ամենաարժեքավոր ձեռքբերումն է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ընդունեց նրա խոսքերից օրենքներ, որոնք մեզ հաղորդեց Մովսեսը՝ իբրև հոգևոր ժառանգություն Հակոբի ցեղերին։ |
Սրանք են այն կանոնները, հրամաններն ու օրենքները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաստատեց իր և Իսրայելի որդիների միջև։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհն ու ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։
Չավելացնեք այն խոսքի վրա, որ ես ձեզ պատվիրում եմ, և չպակասեցնեք դրանից։ Պահե՛ք ձեր Տեր Աստծու պատվիրանները, որոնք ես պատվիրում եմ ձեզ։