Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 33:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գադի մասին ասաց. «Օրհնված է Գադի երկիրն ընդարձակողը. Մատակ առյուծի նման նստել է նա Եվ գիշատում է թևերն ու գլուխը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գադի մասին ասաց. «Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացավ առյուծի պես. խորտակեց բազուկներ ու իշխաններ

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 33:20
14 Խաչաձեւ Հղումներ  

Գադի վրա կհարձակվի մի գունդ, Բայց ինքը կհետապնդի նրանց։


Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։


Գաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Ո՜հ, եթե օրհնեիր ինձ, ընդարձակեիր իմ սահմանը, ձեռքդ ինձ վրա լիներ, և ազատեիր ինձ չարից, որպեսզի ինձ տրտմություն չլիներ»։ Եվ Աստված նրան շնորհեց նրա խնդրածը։


Ինձ հանեց լայնարձակ տեղ և ազատեց ինձ, որովհետև հավանեց ինձ։


Դու լայնարձակ ես դարձնում ընթացքս իմ ոտքերի տակ, և իմ ոտքերը չեն սահում։


Մեմփացիների ու տափնացիների որդիներն էլ քո գլխի գագաթը կոտրեցին։


Եվ Հակոբի մնացորդը ազգերի մեջ, շատ ժողովուրդների մեջ առյուծի պես պիտի լինի՝ անտառի կենդանիների մեջ, ինչպես կորյունը՝ ոչխարների հոտերի մեջ, որ եթե անցնի, կտրորի ու կպատառոտի, և ազատող չի լինի։


նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը,


Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց.