Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 27:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Երբ Հորդանան գետն անցնեք, սրանք՝ Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարը, Հովսեփն ու Բենիամինը, կկանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Երբ Հորդանանն անցնեք, Շմավոնի, Ղևիի, Հուդայի, Իսաքարի, Հովսեփի և Բենիամինի ցեղերը թող կանգնեն Գարիզին լեռան վրա՝ ժողովրդին օրհնելու համար։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 27:12
10 Խաչաձեւ Հղումներ  

Լիան ասաց. «Աստված իմ վարձը տվեց, որովհետև աղախնիս տվեցի իմ ամուսնուն»։ Եվ նրա անունը Իսաքար դրեց։


Եվ նրա անունը Հովսեփ դրեց և ասաց. «Տերն ինձ մի ուրիշ որդի էլ պիտի տա»։


Եվ երբ նրա հոգին դուրս էր գալիս (քանի որ մեռնում էր), նրա անունը դրեց Բենոնի, բայց նրա հայրը Բենիամին կոչեց նրան։


Երբ Իսրայելը բնակվում էր այդ երկրում, Ռուբենը գնաց և պառկեց իր հոր հարճի՝ Բաղղայի հետ, և Իսրայելը լսեց այդ։ Հակոբի որդիները տասներկուսն էին։


Նույն օրը Մովսեսը ժողովրդին պատվիրեց՝ ասելով.


Իսկ սրանք՝ Ռուբենը, Գադը, Ասերը, Զաբուղոնը, Դանը և Նեփթաղիմը, կկանգնեն Գեբաղ լեռան վրա՝ անիծելու համար։


Երբ այս բանը Հովաթամին տեղեկացրին, նա գնաց Գարիզին սարի գլխին կանգնեց և ձայնը բարձրացնելով՝ աղաղակեց ու նրանց ասաց. «Ո՛վ Սյուքեմի բնակիչներ, լսե՛ք ինձ, և Աստված ձեզ լսի.