Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Բ ՕՐԵՆՔ 24:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ թափ տաս քո ձիթենին, դրանից հետո մեկիկ-մեկիկ չքաղես ճյուղերի վրա մնացած պտուղները. դրանք թող լինեն օտարականին, որբին և որբևայրուն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ քաղես քո այգին, քաղից հետո ճռաքաղ չանես. դա թող պատկանի եկվորին, որբին և այրուն։ Հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, որի համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։ |
Քո այգում ճռաքաղ չանես, այսինքն՝ քո այգու մեջ մնացած ողկույզները չքաղես. դրանք կթողնես աղքատին և օտարականին. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Երբ քո արտում հնձես քո հունձը և այնտեղ մոռանաս մի խուրձ, չվերադառնաս այն վերցնելու համար. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն, որպեսզի քո Տեր Աստվածն օրհնի քեզ քո ձեռնարկած բոլոր գործերում։
Երբ քաղես քո այգու խաղողները, հետո ճռաքաղ չանես. դա թող լինի օտարականին, որբին և որբևայրուն։