Բ ՕՐԵՆՔ 23:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։ |
Որոգայթ է մարդու համար առանց խոր մտածելու ասել «Աստծուն ընծայված է» և ուխտելուց հետո կշռադատել։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մեկը բացահայտ ուխտ անի Տիրոջը մարդ տալ, այդ մարդը Տիրոջը պետք է լինի ըստ քո գնահատության։
Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։
Քո շրթունքներից դուրս եկածը զգուշությամբ կկատարես, ինչպես որ Տեր Աստծուն ուխտել ես ազատ կամքով. ինչ որ ասել ես քո շրթունքներով։
Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։