«Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,
Բ ՕՐԵՆՔ 21:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ապա քո ծերերն ու դատավորները թող դուրս գան և չափեն սպանվածի ու շրջակայքում գտնվող քաղաքների միջև եղած հեռավորությունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա թող ելնեն քո ծերերն ու քո դատավորները և չափեն սպանվածի և նրա շուրջը գտնվող քաղաքների միջև ընկած տարածությունը։ |
«Եթե քո Տեր Աստծու՝ քեզ ժառանգություն տված երկրում դաշտի մեջ ընկած մի սպանված գտնվի, և չիմացվի, թե ո՛վ է սպանել նրան,
Սպանվածին ամենամոտ գտնվող քաղաքի ծերերը արջառների միջից թող վերցնեն չբանեցված, այսինքն՝ լծի տակ չմտած մի երինջ,