Բ ՕՐԵՆՔ 11:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ինչ որ արեց եգիպտացիների զորքերին, նրանց ձիերին և կառքերին. Կարմիր ծովի ջրերը թափեց նրանց վրա, երբ նրանք հալածում էին ձեզ, և Տերը նրանց կորցրեց մինչև այսօր։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև այն, թե Տերն ի՛նչ բերեց եգիպտացիների զորքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թե նրանց ինչպե՛ս ջրասույզ արեց Կարմիր ծովի մեջ, երբ սրանք հարձակվում էին մեր թիկունքից, և անհետացրեց նրանց հավիտյան։ |
Որովհետև փարավոնի ձիերը նրա կառքերով ու ձիավորներով ծովը մտան, և Տերը ծովի ջրերը թափեց նրանց վրա, բայց Իսրայելի որդիները ցամաքով գնացին ծովի միջով»։
Փարավոնի կառքերն ու նրա զորքերը ծովը գցեց. Նրա ընտիր կառամարտիկներն ընկղմվեցին Կարմիր ծովում։
«Մենք ետ դարձանք և Կարմիր ծովի ճանապարհով մեկնեցինք դեպի անապատը, ինչպես Տերն ասել էր ինձ, և շատ օրեր պտտվեցինք Սեիր լեռան շուրջը։