Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։
Բ ՕՐԵՆՔ 10:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ տախտակների վրա նախկին գրվածքի նման գրեց այն տասը խոսքերը, որ Տերն ասել էր ձեզ լեռան վրա, կրակի միջից, հավաքի օրը։ Եվ Տերը դրանք տվեց ինձ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Տերը նախկինում գրածի նման երկու տախտակների վրա գրեց այն տասը պատվիրանները, որ ձեզ հաղորդել էր լեռան վրա, կրակի միջից, և Տերը դրանք տվեց ինձ։ |
Երբ Սինա լեռան վրա վերջացրեց Մովսեսի հետ խոսելը, նրան տվեց վկայության երկու տախտակները. քարե տախտակներ՝ Աստծու մատով գրված։
Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։
Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։
ամբողջապես այնպես, ինչպես որ Քորեբում հավաքի օրը քո Տեր Աստծուն խնդրեցիր՝ ասելով. “Իմ Տեր Աստծու ձայնն այլևս չլսեմ և այդ մեծ կրակն այլևս չտեսնեմ, որպեսզի չմեռնեմ”։
Տերն ինձ տվեց Աստծու մատով գրված այդ երկու քարե տախտակները, որոնց վրա գրված էին բոլոր այն խոսքերը, որ Տերը լեռան վրա ասել էր ձեզ կրակի միջից հավաքի օրը։