Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Կոփի՛ր նախկինների նման երկու քարե տախտակներ, բարձրացի՛ր լեռը՝ ինձ մոտ, և փայտից մի տապանա՛կ պատրաստիր քեզ համար։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Այն ժամանակ Տերն ինձ ասաց. “Երկու քարե տախտա՛կ կոփիր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը։ Նաև փայտից տապանա՛կ պատրաստիր,

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 10:1
5 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։


այնտեղ դրվում էին ոսկե բուրվառը և ուխտի տապանակը՝ ամեն կողմից ոսկով պատած. նրա մեջ կար ոսկե սափորը՝ մանանայով, Ահարոնի գավազանը, որ ծաղկեց, և ուխտի տախտակները։