Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։
Բ ՕՐԵՆՔ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես մենակ ինչպե՞ս կրեմ ձեր նեղությունը, ձեր բեռը, ձեր վեճերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես միայնակ ինչպե՞ս կարող եմ կրել ձեր նեղսրտությունները, ձեր պահանջներն ու ձեր հակառակությունները։ |
Այն ժամանակ տեսիլքով խոսեցիր քո սրբի հետ և ասացիր. «Օգնություն դրեցի զորավարի վրա, ընտրվածին բարձրացրի ժողովրդի միջից։
«Քո արածը լավ բան չէ. այդպես անպատճառ դու էլ կտանջվես, քեզ հետ եղած ժողովուրդն էլ, որովհետև քեզ համար շատ ծանր է այդ գործը. դու միայնակ չես կարող անել դա։
Ոմանց համար՝ մահվան հոտ, որ դեպի մահ է տանում, իսկ ոմանց համար՝ կյանքի բույր, որ դեպի կյանք է տանում։ Եվ այս բաներին ո՞վ է ընդունակ։
ոչ թե որ մենք ինքներս ենք ընդունակ մի բան մտորելու, այլ որ մեր ընդունակ լինելն Աստծուց է,
(Ձեր հայրերի Տեր Աստվածը թող հազարապատիկ ձեզ ավելացնի և ձեզ օրհնի, ինչպես որ ասել է ձեզ)։
Դուք ձեր ցեղերից իմաստուն, փորձառու և շրջահայաց մարդի՛կ տվեք, և ես նրանց ձեզ վրա իշխաններ կարգեմ”։