Բ Տիմոթեոսին 2:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տքնող հողագործը նախ ինքը պետք է պտղից վայելի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ծանր աշխատանք կատարող հողագործը նախ ինքը պետք է բերքից վայելի։ |
«Երկնքի արքայությունը նման է մի տանուտեր մարդու, որ վաղ առավոտյան դուրս եկավ իր այգու համար մշակներ վարձելու։
Եվ նրանց ասում էր. «Հունձը շատ է, բայց մշակները՝ քիչ. ուրեմն հնձի Տիրոջն աղաչե՛ք, որ իր հնձի համար մշակներ ուղարկի։
Քանի որ այն հողը, որ խմում է իր վրա շատ անգամներ տեղացած անձրևը և օգտակար արդյունք է տալիս նրանց, որոնց կողմից մշակվում է, Աստծուց օրհնություն է ստանում։