Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։
Բ Պետրոս 1:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց կջանամ, որ աշխարհից իմ հեռանալուց հետո այս բաները հիշեք։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ամեն հնարավոր բան անում եմ՝ ձեզ միշտ հորդորելու, որպեսզի այս աշխարհից իմ մեկնելուց հետո էլ հիշեք այս բաները։ |
Եվ հիմա մինչև իմ ծերությունն ու ալևորությունը մի՛ լքիր ինձ, ո՜վ Աստված, մինչև որ հաջորդ սերնդին պատմեմ քո բազկի կարողությունը և քո զորությունը բոլոր նրանց, որ պիտի գան։
Երբ քո հակառակորդի հետ իշխանավորի մոտ ես գնում, ճանապարհին ջանա՛, որպեսզի հաշտվես նրա հետ, որովհետև գուցե քեզ դատավորի մոտ քարշ տա, դատավորը քեզ բանտապահին հանձնի, բանտապահն էլ բանտ գցի։
Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկա՛նց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին ևս ուսուցանել։
Հավատով Աբելը Կայենից ավելի լավ զոհ մատուցեց Աստծուն, որով վկայություն ստացավ, որ արդար է. Աստված նրա ընծաների համար վկայություն տվեց։ Թեև նա մեռած է, բայց տակավին խոսում է։
Ուստի մտադիր եմ ձեզ այս բաների մասին միշտ հիշեցնելու, թեև գիտեք ու հաստատված եք այս ներկա ճշմարտության մեջ։