Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այդ գահն ուներ վեց ոսկե աստիճան և գահին կցված մի ոսկե պատվանդան։ Գահի նստատեղը այս և այն կողմից ուներ հենարաններ. այդ հենարանների մոտ կային քանդակված երկու առյուծներ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գահն ուներ ոսկով ծածկված վեց աստիճան։ Գահի նստատեղն այս և այն կողմից ուներ հենաթևեր, իսկ հենաթևերի ծայրին կային երկու առյուծներ։ |
Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։
Ահա այս ժողովուրդն իբրև մատակ առյուծ պիտի վեր կենա, Առյուծի պես պիտի բարձրանա. Նա չի պառկի, մինչև որսը չուտի Եվ չխմի սպանվածների արյունը»։
Առյուծի պես նստեց, պառկեց Եվ մատակ առյուծի նման։ Ո՞վ կզարթնեցնի նրան։ Քեզ օրհնողները օրհնված են, Եվ քեզ անիծողները՝ անիծված»։
Սակայն երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր, ահա հաղթեց առյուծը՝ Հուդայի ցեղից Դավթի արմատը, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։