Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 4:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պատրաստեց քահանաների գավիթը, մեծ սրահն ու սրահի դռները և դրանց փեղկերը պատեց պղնձով։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատրաստեց նաև քահանաների սրահը, մեծ սրահը և սրահի դռները. նա դրանց դռները պատեց պղնձով։ |
Եվ մեծ գավիթը շուրջանակի երեք շարք տաշած քարերից էր և մեկ շարք եղևնափայտի կոճղերից. այդպես էին և Տիրոջ տան նախասրահն ու տան սրահը։
Վրանի գավիթը կշինես հարավային կողմում. գավթի վարագույրները թող լինեն մանած նուրբ կտավից. մեկ կողմի երկարությունը՝ հարյուր կանգուն։
Եվ վերջացրեց ներքին տաճարի չափերը և ինձ դուրս տարավ այն դարպասով, որ դեպի արևելք էր նայում, և շուրջանակի չափեց տաճարի տարածքը։