Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովակիմի պատմության մնացած մասը, նրա կատարած պղծությունները, և ինչ որ կար նրա դեմ, ահա դրանք գրված են Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում։ Նրա որդի Հովաքինը թագավոր դարձավ նրա փոխարեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովակիմի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել էր, գրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։ Հովակիմը գնաց իր նախնիների գիրկն ու թաղվեց Գանոզայում՝ իր նախնիների մոտ։ Հովակիմի փոխարեն թագավորեց իր որդի Հեքոնիան։ |
Ամասիայի մնացած պատմությունը՝ առաջիններն ու վերջինները, գրված են Հուդայի և Իսրայելի թագավորների գրքում։
“Կենդանի եմ ես,- ասում է Տերը,- Հուդայի թագավոր՝ Հովակիմի որդի Հեքո՛նիա, մատանու կնիք էլ լինես իմ աջ ձեռքին, այնտեղի՛ց էլ կպոկեմ քեզ։
Մի՞թե անարգված, փշրված մի կճուճ է այս Հեքոնիա մարդը կամ մի այնպիսի անոթ է, որը չեն հավանում։ Ինչո՞ւ ինքը և իր սերունդը դուրս շպրտվեցին և նետվեցին մի երկիր, որը չէին ճանաչում։