Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այսպես այդ օրը պատրաստվեց Տիրոջ ամբողջ պաշտամունքը, որպեսզի տոնեն զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ զոհասեղանի վրա՝ ըստ Հովսիա թագավորի պատվերի։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդ օրը Տիրոջ ամբողջ պաշտամունքը պատրաստվեց ու կատարվեց, որպեսզի, ըստ Հովսիա արքայի հրամանի, տոնեն Զատիկը և ողջակեզներ մատուցեն Տիրոջ սեղանի վրա։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:16
3 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիներն այդպես էլ արեցին. Հովսեփը, ըստ փարավոնի հրամանի, կառքեր տվեց նրանց և պաշար՝ ճանապարհի համար։


Ասափի որդիների երգողները կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։


Այդ ժամանակ Իսրայելի որդիները, որ այնտեղ էին գտնվում, յոթ օր տոնեցին զատիկն ու բաղարջակերաց տոնը։