Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեի, Եփրեմի և Շմավոնի քաղաքներում, մինչև Նեփթաղիմ, դրանց շրջակայքի ավերակ վայրերում Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմի, Մանասեի, Շմավոնի և Նեփթաղիմի քաղաքներում ու դրանց շրջակա վայրերում |
Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։
Երբ այս ամենն ավարտվեց, այնտեղ գտնվող բոլոր իսրայելացիները ելան գնացին դեպի Հուդայի քաղաքները և ամբողջ Հուդայում, Բենիամինում, Եփրեմում ու Մանասեում ամբողջովին փշրեցին արձանները, կտորեցին աստարովթները և քանդեցին Բարձր տեղերն ու զոհասեղանները։ Հետո Իսրայելի բոլոր որդիները վերադարձան իրենց քաղաքները՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։
Սարալանջերը, որոնք բրվում էին բրիչով, այնտեղ չեք գնալու՝ ցախից ու փշից վախենալով. դրանք արջառների արոտավայր պիտի դառնան և ոչխարների ոտքի կոխան պիտի լինեն»։