Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 33:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երկրի ժողովուրդը սպանեց Ամոն թագավորի դեմ դավաճանություն անողներին, և երկրի ժողովուրդը նրա փոխարեն թագավոր դարձրեց նրա որդի Հովսիային։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ երկրի ժողովուրդը սպանեց նրանց, որոնք հարձակվել էին թագավորի վրա։ Երկրի ժողովուրդը նրա փոխարեն գահ բարձրացրեց նրա որդուն՝ Հովսիային։ |
Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։
Երկրի ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին վերցրեց և իր հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում։
Չպղծեք ձեր բնակած երկիրը, որովհետև արյունը պղծում է երկիրը. նրա մեջ թափված արյան համար այլ կերպ քավություն չի լինի, քան այն մարդու արյամբ միայն, որն արյուն է թափել։