Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ Ամասիա թագավորն իր հայրերի հետ ննջել էր արդեն։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա վերակառուցեց Ելաթը և այն վերադարձրեց Հուդային, երբ արքան արդեն գնացել էր իր նախնիների գիրկը։ |
Այդ ժամանակ ասորիների Ռասին թագավորը Ելաթը վերադարձրեց ասորիներին և Հուդայի որդիներին դուրս արեց Ելաթից։ Ասորիները եկան Ելաթ և մինչև այսօր բնակվում են այնտեղ։
Իսրայելի Հովաս թագավորը Բեթսամյուսում բռնեց Հովաքազի որդի Հովասի որդի՝ Հուդայի թագավոր Ամասիային և նրան տարավ Երուսաղեմ, քանդեց Երուսաղեմի պարսպի մի մասը Եփրեմի դռնից մինչև Անկյան դուռը՝ չորս հարյուր կանգուն։
Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։
Ոզիան տասնվեց տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և հիսուներկու տարի թագավորեց Երուսաղեմում։ Նրա մոր անունն էր Հեքելիա՝ Երուսաղեմից։