Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան ձիերի վրա բերեցին ու թաղեցին նրան իր հայրերի մոտ՝ Հուդայի մայրա քաղաքում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա դին դրեցին ձիերի վրա, բերեցին ու թաղեցին իր նախնիների մոտ՝ Դավթի քաղաքում։ |
Այն ժամանակվանից, երբ Ամասիան խոտորվեց Տիրոջը հետևելուց, նրա դեմ դավաճանություն կազմակերպեցին Երուսաղեմում, և նա փախավ Լաքիս։ Բայց նրա հետևից մարդիկ ուղարկեցին Լաքիս և այնտեղ սպանեցին նրան։
Հուդայի ամբողջ ժողովուրդը առավ Ոզիային, որն այն ժամանակ տասնվեց տարեկան էր, և նրան թագավոր դարձրեց իր հոր՝ Ամասիայի փոխարեն։