Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ ղևտացիների ձեռքով արկղը բերում էին թագավորի վերակացուի մոտ և երբ տեսնում էին, որ փողը շատացել է, այն ժամանակ գալիս էին թագավորի գրագիրն ու քահանայապետի վերակացուն, դատարկում էին արկղը, ապա տանում էին ետ ու դնում իր տեղը։ Այսպես էին անում ամեն օր և շատ փող հավաքեցին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ղևտացիները արկղը ներս բերեցին արքայի վերակացուների մոտ, տեսան, որ չափազանց շատ արծաթ է հավաքվել. եկավ արքայի քարտուղարը. ավագ քահանայի վերակացուի հետ արկղը դատարկելով՝ տարան, իր տեղը դրեցին։ Այսպես արեցին ամեն օր։ Շատ արծաթ հավաքվեց։ |
Բոլոր իշխաններն ու ամբողջ ժողովուրդը ուրախացան, և բերում ու գցում էին արկղի մեջ, մինչև որ այն լցվեց։
Թագավորն ու Հովիադան այդ փողը տալիս էին Տիրոջ տան ծառայության գործն անողներին, որոնք քարհատներ և հյուսներ էին վարձում Տիրոջ տունը նորոգելու համար, ինչպես նաև երկաթագործներին ու պղնձագործներին՝ Տիրոջ տունն ամրացնելու համար։
Ամեն շաբաթվա առաջին օրը ձեզանից ամեն մեկը թող իր մոտ պահի այն խնայողությունը, որ հաջողվել է հավաքել, որ չլինի թե երբ գամ, հանգանակություն հավաքելն այդ ժամանակ լինի։