Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Յոթերորդ տարում Հովիադան քաջություն ունեցավ և դաշինք կնքեց հարյուրապետներ Հերոամի որդի Ազարիայի, Հոհանանի որդի Իսմայելի, Օբեդի որդի Ազարիայի, Ադայիայի որդի Մաասիայի և Զեքրիի որդի Եղիսափատի հետ։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Յոթերորդ տարում Հովիդայեն զորացավ և վերցնելով հարյուրապետներին՝ Հովրամի որդի Ազարիային, Հովնանի որդի Իսմայելին, Հովբադի որդի Ազարիային, Ադայիայի որդի Մասիային, Զաքարիայի որդի Եղիսափատին, տարավ Տիրոջ տունը։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:1
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հովաս թագավորը կանչեց Հովիադա քահանային ու քահանաներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ չեք նորոգում տան վնասված տեղերը։ Հիմա էլ փող չվերցնեք ձեր ծանոթներից, այլ այն տվե՛ք տան վնասված տեղերի նորոգման համար»։


Եվ ուխտ արեցին, որ իրենց հայրերի Տեր Աստծուն պիտի փնտրեն ամբողջ սրտով և ամբողջ հոգով։


Հովասը վեց տարի Աստծու տանը թաքնված մնաց նրանց հետ, և Գոթողիան էր թագավորում երկրում։


Եվ այս ամենի համար հաստատ ուխտեցինք ու գրեցինք, և կնքեցին մեր իշխանները, ղևտացիները և քահանաները։


Իսահառի որդիներն են՝ Կորխ, Նափեկ և Զեքրի։


Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։